չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՌԴ-ի հետ կապերում 2 ընտրություն ունենք՝ իրավիճակը վատթարացնել կամ ուղղել դեպի դրական հուն. Միրզոյան

ՌԴ-ի հետ կապերում 2 ընտրություն ունենք՝ իրավիճակը վատթարացնել կամ ուղղել դեպի դրական հուն. Միրզոյան

Հայ ժողովուրդն իր լրջագույն ավանդն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակակի գործում երեք հարյուր հազար զոհ ենք տվել, վերջին պատերազմում հիշենք մեր զոհերի թիվը ու փորձենք   պատկերացնել սարսափելի ծավալները և և հրաժարվել այդ ներդրումից և չհարգել այդ մարդկանց հիշատակը և չնշել հաղթանակը՝ կարծում եմ բոլորովին տեղին չի: Ինչ վերաբերվում է Լավրովին ջերմ ընդունելությանը, ապա չեմ պատկերացնում հյուրընկալության այլ կերպ: Այս մասին ասել էՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մենք բոլորս միասին տեսականորեն ունենք երկու ընտրություն, հիմնվել տարբերությունների վրա և հարաբերությունների հետագա ընթացքը ուղղել ավելի բացասական կողմ՝ այլ անում ենք  հակառակը, հիմնվելով  ընդհանուր շահերի վրա՝ իհարկե փոխադարձ հարգանքի ապահովմամբ: Կարելի է անվերջ կենտրոնանալ անցյալի վրա: ՀՀ դիրքորոշումն այն է, որ մեզ՝ ՌԴ-ի հետ կապվում են ամուր գործընկերային կապեր, մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ, ունենք ամուր մշակութային կապեր և պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ հիմնվելով այս դրական ընկալումների վրա: ՌԴ-ի հետ կապերում 2 ընտրություն ունենք՝ իրավիճակը վատթարացնել կամ ուղղել դեպի դրական հուն»-ասել է Միրզոյանը:

  • Կիսվել: