Ղարաբաղի ողբերգությունը հիշեցնում է սեփական սահմաններից դուրս մտածելու անհրաժեշտության մասին․ Էրդողան
Անցյալում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգությունները հիշեցնում են սեփական սահմաններից դուրս մտածելու անհրաժեշտության մասին։ Այս մասին մայիսի 21-ին Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հիշատակել է Միջին միջանցքի մասին, «որն ապահովում է անվտանգ և անխափան հաղորդակցություն Արևելքի և Արևմուտքի միջև, և որն առաջին պլան է մղվում որպես ռազմավարական երթուղի»։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցությանը՝ Միջին միջանցքի հաջողության համար, և ակնկալում ենք կազմակերպության անդամ պետությունների աջակցությունը»,- հայտարարել է նա։