հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային nղբերգnւթյան հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային nղբերգnւթյան հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, կսպասեք, դուրս կգամ, կխոսեմ, բայց խնդրում եմ շատ կարճ։ Իրար հետ համաձայնեցրեք ինչ հարցեր եք տալու, որովհետև մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպումներ ունեմ»,–ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն իրենց մեղադրում է, որ երրորդ նախագահի թիմը հայտարարել էր, որ իմպիչմենթի գործընթացում առանց նախապայմանների կողմ կլինեն ցանկացած թեկնածուի, Սերժ Սարգսյանն ասաց. «Ով այդպես է մտածում, ուղղակի խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունը ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարի, ինքը մանրամասնի, կբացատրի»։

Այլ հարցերի Երրորդ նախագահը չպատասխանեց եւ մտավ դատարանի դահլիճ։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։

Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 31-ին դատարանն արդարացրել էր ՀՀ 3-րդ նախագահին՝ հերքելով մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։

  • Կիսվել: