հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 988 խախտում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 988 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 988 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 34-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: