երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունեն խորքային պատճառներ. ՄԻՊ

Շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունեն խորքային պատճառներ. ՄԻՊ

«ԶՈւ-ում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, և ես սրա մասին անընդհատ եմ խոսում, ԶՈւ-ում կյանքի իրավունքի պաշտպանությունն է և խոշտանգումների ու վատ վերաբեմունքի արգելքի սկզբունքի անշեղ պահպանումը»,- ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:  

Մանասյանը նաև նշեց. «Ցավով պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունեն խորքային պատճառներ և այդ խորքային պատճառները ոչ թե պետք է պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար՝ այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում»: 

ՄԻՊ-ը խոսեց նաև խոշտանգումների մասին. «Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից և վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված ամենախնդրահարույց ասպեկտն այս գործերով գործերի քննությունն է և միջազգային չափանիշների պահպանումը: Սրանք գործեր են, որոնք ունեն բազմաթիվ առանձնահատկություններ»:

  • Կիսվել: