ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում և Google Play-ում

«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում և Google Play-ում

«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում և Google Play-ում: Այդ մասին հայտնում է Ria.ru-ն:
 
«Հավելվածը թույլ է տալիս գտնել ձեզ ամենամոտ լաբորատորիաները՝ ԵԱՏՄ երկրների միջև ճանապարհորդելուց առաջ COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնելու համար: Սահմանը հատելիս ցույց տվեք թեստի արդյունքների QR կոդը»,- նշվում է AppStore-ի հավելվածի բնութագրում:
 
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է միացնել տեղորոշման գործառույթը՝ թեստ հանձնելու նպատակով մոտակա լաբորատորիան գտնելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է լուսապատճենել անձնագիրը, որով օգտատերը նախատեսում է ճամփորդել, ընտրել մեկնելու և ժամանելու, թեստ հանձնելու երկիրը, ապա գրանցվել: Լաբորատորիայում առաջարկվում է նաև համաձայնություն ստորագրել հետազոտության անցկացման և բջջային հավելվածում արդյունքները ստանալու համար: 
 
«Փաստաթղթի վրա կլինի QR կոդ. սկանավորեք այն հավելվածի միջոցով: Սպասեք հետազոտության արդյունքներին: Հետազոտության արդյունքները կուղարկվեն բջջային հավելվածով QR կոդի ձևաչափով: Ցույց տվեք այն վերահսկիչ մարմիններին ուղևորության ընթացքում»,- նշվում է հավելվածում:
 
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը հայկական կողմի առաջարկով ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Հավելվածն առայժմ գործում է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ուղևորների համար:

  • Կիսվել: