երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին տեղեկանում է Վրաստանի հայկական համայնքի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ  Լևոն Չիդիլյանը,  որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ:

t2.jpg (408 KB)

 

t3.jpg (533 KB)

 

t4.jpg (528 KB)

  • Կիսվել: