շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Տավուշը վերադարձել է բնականոն կյանքին. մարզպետ

Տավուշը վերադարձել է բնականոն կյանքին. մարզպետ

Մենք առաջիկայում ոչ միայն կշատացնենք ապաստարանների թիվը, այլեւ առաջիկայում մեր մասնագետները, ԱԻՆ մասնագետների հետ միասին ինժեներական, տեխնիկական շտկումներ կանեն այնտեղ, որպեսզի ավելի բարվոք վիճակ լինի: նախատեսում ենք նոր ապաստարանային տարածքների ստեղծում  դպրոցներում եւ  դրանցից դուրս: Այս մասին այսօր Իջևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշեց,  որ սահմանամերձ գյուղերում վերսկսվել են գյուղատնտեսական աշխատանքները՝ ամբողջ թափով, հունձ, խոտհունձ, կոմբայններն են աշխատում դաշտերում, սա շատ ուրախացնում է, որովհետեւ մարդիկ անցել են բնականոն կյանքին:

Image may contain: 1 person, standing

«Աշխատանքներն ընթանում են բուռն թափով նաեւ իրականացվող վերականգնողական եւ շինարարական աշխատանքներում»,-հայտարարեց Չոբանյանը և հավելեց, որ տների վերականգման գործում միայն շինարարներ չէ, որ աշխատում են, աշխատում են բոլոր հարեւան գյուղացիները՝ օր առաջ կառույցների տեսքը նախկինին բերելու համար:

«Ժամանակին, երբ ինչ-որ մեկը տուն է կառուցել, ամբողջ գյուղը մասնակցել է այդ շինարարությունը եւ այժմ, երբ գյուղերում վերակագնման աշխատանքներ են ընթանում, դարձյալ նույն պատկերն է»,- նշեց մարզպետը։

Դիմելով մարզի բնաչությաննը մարզպետն ասաց, որ անկախ բնակության վայրից եթե ունեն սոցիալական խնդիր, փոքր կամ մեծ, դիմեն մարզպետարան, զանգեն թեժ գծին եւ իրենք կարձագանքեն: 

«Ես ուզում եմ խնդրել սոցիալական ցանցերում սրտաճմլիկ գրառումներ չկատարել, Տավուշում ապրում են արժանապատիվ մարդիկ եւ ես կոչ եմ անում այս ամենը կրկին հաշվի առնել: Մեր կողքին կանգնած է պետությունը, կառավարությունը, եթե ուզում եք օգնել, միացեք այն բոլոր հարթակներին, որոնք մենք առաջարկում ենք՝ մեր խնդիրները արժանապատիվ ձեւով լուծելու համար»,- ասաց նա։

Ի լրումն լավ նորություններին մարզպետը նաև հայտնեց, որ այսօր Մովսես գյուղի եկեղեցում հարսանիքի են մասնակցել։ «Սա նշանակում է, որ կյանքը վերադարձել է եւ մարդիկ ապրում են բնականոն կյանքով»,- ընդգծեց Չոբանյանը։

 

 

  • Կիսվել: