«Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուսին՝ Օլիսեին ձեռք բերելու համար
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Վինիսիուս Ժունիորի վաճառքի հնարավորությունը՝ «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեին ձեռք բերելու նպատակով։
L’Equipe-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հուլիսի վերջին, սակայն կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ այն երկարաձգելու հարցում։
Եթե բանակցություններն արդյունք չտան, «Ռեալը» կարող է քննարկել Վինիսիուսի տրանսֆերը և այդ միջոցներն օգտագործել Օլիսեի ձեռքբերման համար։



