Յամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի ընտրանու եզրային հարձակվող Լամին Յամալի մասին՝ ընդգծելով երիտասարդ ֆուտբոլիստի տաղանդն ու անդրադառնալով սպասվող եզրափակչին։
«Այն լուսանկարը, որտեղ ես լողացնում եմ վեցամսյա Յամալի՞ն… Պարզապես խելահեղություն է, որ հիմա մենք մրցելու ենք դեմառդեմ։ Այժմ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ «Բարսելոնայի» բախտը շատ է բերել. այն, ինչ լավ է Յամալի համար, լավ է նաև մեր «Բարսելոնայի» համար։
Յամալը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Ես ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ։ Նրան միշտ ամենայն բարիք եմ մաղթում։ Սակայն եզրափակչում մենք կանենք հնարավորը, որպեսզի Յամալը չկարողանա ցուցադրել իր լավագույն խաղը։ Իհարկե, մենք պետք է փորձենք կանգնեցնել նաև ողջ Իսպանիային, քանի որ խնդիրը միայն Լամինը չէ։ Նրանք ունեն գերազանց խաղացողներ և ուրույն խաղաոճ, բայց մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը»,- Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները աշխարհի գավաթը կվիճարկեն հուլիսի 19-ին, Երևանի ժամանոկով 23:00-ին։



