կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Տավուշի մարզում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Տավուշի մարզում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիգոր Մ.-ն և ուղևոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ այն հայտնաբերվել է վթարի վայրից այլ տեղ: 

  • Կիսվել: