ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տավուշի Երկրապահի ղեկավարն իր խմբով մի քանի սադրանք փորձելուց հետո, Վիլիսը քշեց ժողովրդի վրա․ Հրանտ Տեր-Աբրահամյանի վկայությունը՝ բերման ենթարկվելուց առաջ

Տավուշի Երկրապահի ղեկավարն իր խմբով մի քանի սադրանք փորձելուց հետո, Վիլիսը քշեց ժողովրդի վրա․ Հրանտ Տեր-Աբրահամյանի վկայությունը՝ բերման ենթարկվելուց առաջ

Ինչ է տեղի ունեցել այսօր Բագրատաշենի ճանապարհին․ ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, որպես ականատեսի վկայություն։

«Նոյեմբերյանցի մի խումբ տղաներ ցերեկը փակեցին ճանապարհը։

Ճանաչելով նրանց, մենք` Մարտականի չորս տղերքով մասնակցեցին այդ գործին` որպես աջակցող և թիկունք, ոչ որպես կազմակեչպիչ։

Ճամփեն փակելուց հետո տեղում հայտվում է Տավուշի Երկրապահի ղեկավարն իր խմբով։

Իր վրա վերցնելով ոստիկանի դեր, նա պահանջում էր ճամփեն բացել։ Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա։ Մարդիկ կանգնեցրեցին մեքենան։

Դրանից հետո ևս մի քանի սադրանք եղավ, կռիվների հրահրում»,-գրել է նա, նշելով, որ իր մեքենան ևս կանգնեցրել են ստուգելու։

«Հավանաբար ինձ էլ կտանեն բաժին։ Հիմա մեքենան կանգնացրել են, ստուգում են։ Տանում են Իջևան»,-գրել է նա։

Նշենք, որ ավելի ուշ «Մարտական եղբայրություն» միաբանությունից տեղեկացրել են, որ Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը նույնպես բերման են ենթարկվել և նրանց տարել են Իջևանի ոստիկանության բաժանմունք։

«Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Իջևանի ոստիկանության բաժանմունք:

Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։

Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ

  • Կիսվել: