երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տաշիր քաղաքում անասնագոմ է այրվել

Տաշիր քաղաքում անասնագոմ է այրվել

Ապրիլի 12-ին՝ ժամը 13:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 16:36-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 30 քմ) և մոտ 400 հակ անասնակեր։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 30 մանր և խոշոր եղջերավոր կենդանի։

Возможно, это изображение огонь и трава

Возможно, это изображение 2 человека и огонь

  • Կիսվել: