երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները

Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները

Ապրիլի 29-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է նաև RAND-ի փորձագետներին հետաքրքրող տարբեր թեմաներին առնչվող հարցերին

  • Կիսվել: