երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում. ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում. ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում: Այս մասին ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը:

Նրա խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:

«Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»,- ասել է թուրք դիվանագետը:

Նա նաև նշել է, որ այդ հարցերը լայնորեն քննարկվել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում իր՝ թուրքական պատվիրակության ղեկավար եղած ժամանակ։

Ըստ Յըլդըզի՝ Թուրքիան «իր սկզբունքային դիրքորոշմամբ կարևոր դեր է խաղացել բազմաթիվ խնդիրների լուծման գործում, և դրանցից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանում մշտական ​​խաղաղության վերականգնումն է»։

  • Կիսվել: