ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Թանկարժեք մուշտակ ու զարդեր գողացողը ձերբակալվել է․ ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Թանկարժեք մուշտակ ու զարդեր գողացողը ձերբակալվել է․ ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Հունվարի 29-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայի մի ընկերության տարածքից թանկարժեք մուշտակ և արծաթյա զարդեր են գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։

Բաժնի քրեական հետախույզների մեկ օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված կասկածվող երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարվեց, ինչի արդյունքում Երևանի 25-ամյա բնակիչը հունվարի 30-ին ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացված մուշտակն ու զարդերը։

Երիտասարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: