չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սյունիքի մարզում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված` ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակները

Սյունիքի մարզում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված` ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Քարաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Շահնաբուրյանը և հայտնել, որ հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: