Ստուգայցեր՝ Աջափնյակի մանկապարտեզներում (տեսանյութ)
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողությամբ ստուգայցերը շարունակել է Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում։
Մշտադիտարկման արդյուքնում արձանագրվել է, որ նախորդ օրերի համեմատ երեխաների հաճախումները կտրուկ նվազել է։
Մանկապարտեզներից մեկում արձանագրվել է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ոչ բավարար վիճակ։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են ցուցումներ նկատված խախտումները վերացնելու համար։


