ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ստեփանակերտում մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտի Վաղարշյան և Համբարձումյան փողոցների խաչմերուկում մեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության համակարգի ծառայողները:

Պարզվել է Վ.Ղ.-ին պատկանող BMV-300 մակնիշի ավտոմեքենայի մեջ հրդեհը բռնկվել է կարճ միացումից և այրել շարժիչի խցիկը:

Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով: Տուժածներ չկան:

 

  • Կիսվել: