երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները. Սինանյան

Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները. Սինանյան

Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Սփյուռքի գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև միության առցանց հավաքին, որի ընթացքում առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում նրանց մասնակցության կարևորությունն ու հայրենիքում գործունեության ամենաարդիական ուղղությունները:

Հանձնակատարն ընդգծել է, որ սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները:

Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում պատասխանել է նաև մասնագետների հարցերին:

  • Կիսվել: