ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ին և 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ 

Երևանում նոյեմբերի 27-ին և 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

  • Կիսվել: