շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սպանություն` Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

Սպանություն` Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մարտիրոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։ Հաշվի առնելով հանցագործույան վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալ Արմեն Մուրադյանն ու ավագ դատախազ Վարդան Հարությունյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: