կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը վարժական հավաքի մասնակից էր․ Չհասցրեց տեսնել երրորդ զավակին, կինը հղի է

Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը վարժական հավաքի մասնակից էր․ Չհասցրեց տեսնել երրորդ զավակին, կինը հղի է

Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:

News.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմել է, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:

«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմել է  Ռանչպարի գյուղապետը:

Նշենք, որ Սոթքի և Նորաբակի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

  • Կիսվել: