կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սոսսի Թաթիկյանը պարզաբանում է, թե ինչու են ՔՊ պատգամավորները բաց թողել Վիեննա-Ժնև թռիչքը

Սոսսի Թաթիկյանը պարզաբանում է, թե ինչու են ՔՊ պատգամավորները բաց թողել Վիեննա-Ժնև թռիչքը

Սոսսի Թաթիկյանը՝ ով եղել է մի խումբ պատգամավորների և այլ պաշտոնյաների՝ Ժնևում տեղակայված DCAF (Security Sector Governance Center) կազմակերպությունում անցյալ շաբաթ տեղի ունեցած ճանաչողական այցելության կազմակերպիչներից մեկը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Վիեննայի օդանավակայանում ՔՊ պատգամավորներն ընկել են գարեջուր խմելով, այդ իսկ պատճառով էլ բաց են թողել Վիեննա-Ժնև թռիչքը և ուշացել են Ժնևում տեղի ունեցած քննարկումներից, հարկ է համարել նշել հետևյալը.
 
<<Վիեննայում երկու թռիչքների միջև ընկած ժամանակամիջոցը նախատեսված էր 45 րոպե։ Հենց սկզբից էլ կար մտավախություն, որ այն բավարար չէր մի թռիչքից մյուսը հասցնելու համար, սակայն այն ավելի կրճատվեց, քանի որ Երևան-Վիեննա ինքնաթիռը ուշացումով մեկնեց։ Այցելության կազմակերպիչներն այնուամենայնիվ ստիպված էին ռիսկի դիմել, քանի որ այդ առավոտ ժնև մեկնող մյուս՝ Ֆրանկֆուրտով անցնող թռիչքում բավարար տեղ չկար։ Ես ինքս Ֆրանկֆուրտի խմբում էի, և չնայած Ֆրանկֆուրտում երկու թռիչքների միջև ժամանակահատվածը մեկուկես ժամ էր, սակայն մենք հազիվ ենք հասել երկրորդ թռիչքին։
 
Պատգամավորները Ժնև են ժամանել ընդամենը երկու ժամ ուշացումով և ճանապարհորդական հագուստով միացել են եռօրյա ծրագրին, քանի որ նրանց ճամպրուկն էլ ավելի ուշ է հասել։
Այս գրառումն անում եմ սեփական նախաձեռնությամբ, պատգամավորներն ինձ նման խնդրանք չեն ներկայացրել։ Պարզապես չեմ սիրում ապատեղեկատվություն>>։

  • Կիսվել: