շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սիփան գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Սիփան գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ ԱԻՆ-ի, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Այն մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել` 20:23-ին: Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։

 

  • Կիսվել: