շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«SIL Ինշուարանսը» ՆԳՆ մեքենաների ապահովագրության համար 5% զեղչ է տրամադրել․ աղբյուր

«SIL Ինշուարանսը» ՆԳՆ մեքենաների ապահովագրության համար 5% զեղչ է տրամադրել․ աղբյուր

Մամուլը վերջին օրերին անդրադարձել էր «SIL ինշուարանսի» և Ներքին գործերի նախարարության միջև մեքենաների ապահովագրության գործարքին, ընդգծելով, որ այն տեղի է ունեցել առանց մրցույթի հայտարարման։

InfoPort.am-ին հայտնի են դարձել գործարքի որոշ մանրամասներ։ Մասնավորապես, ինչպես կայքին հայտնեց ՆԳՆ իր աղբյուրը, նախարարությունը տենդեռ էր հայտարարել մեքենաների «կասկո» ապահովագրության համար, որը հաղթել էր «SIL ինշուարանս» ընկերությունը, քանի որ ապահովագրության ամենա լավ պայմաններն էր առաջարկել։ «Նախարարությունն էլ որոշեց ապահովագրության ամբողջ փաթեթը կնքել այն ընկերության հետ, քանի որ այդ պարագայում «SIL ինշուարանսը» մեզ տրամադրում էր 5% զեղչ։ Արդյունքում ստացվում էր, որ դա շուկայում առկա ամենագրավիչ առաջարկն էր, իսկ քանի որ նախարար Վահե Ղազարյանը խստիվ հրահանգել է բոլոր գործարքներում առաջնորդվել բյուջեի առավելագույն խնայողության սկզբունքով, մենք ընտրեցինք հենց այդ տարբերակը»,- պարզաբանեց աղբյուրը։

Նշենք, որ օրերս մամուլը անդրադարձել էր այն փաստին, որ Ներքին գործերի նախարարությունը ավտոմեքենաներն առանց մրցույթի է ապահովագրել «Սիլ Ինշուրանսում» ընկերությունում։
«Ազատությանը» նաև գրել է, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ, որը Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։

  • Կիսվել: