հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր

Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցեր կկառուցվեն Շողակաթում եւ Դրախտիկում, իսկ ջրատարի արտաքին ցանց կկառուցվի Ջիլ գյուղում։ «Շինարարական աշխատանքների ավարտից հետո Շողակաթում, Դրախտիկում եւ Ջիլում կբարելավվի ջրամատակարարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը, կհեշտանա տնտեսությունների կենցաղը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում»,-ասաց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

  • Կիսվել: