երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը

«Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը քիչ առաջ միացան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարարներ Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ Նրանք այժմ քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։

Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը կարճ մեկնաբանեց իր՝ շարժմանը միանալը․ «Ուղերձը Սրբազանի մոտ է։ Ժամանակն է փոփոխության»։

Արա Այվազյանն էլ պատասխանեց, թե ինչու պետք է լինել Հանրապետության հրապարակում․ «Մեր արժանապատվության, հաղթանակի, մեր հայ լինելու, մեր ինքնության համար»։

Հարցին՝ Բագրատ Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը իրագործելի՞ է այսօր, Արա Այվազյանն ասաց․ «Միանշանակ, ուրիշ տարբերակ չկա»։

  • Կիսվել: