երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր հայրենիքը գնում է մեր ձեռքից, եկեք քրիստոնեաբար կանգնենք մեր հայրենիքի կողքին․ Անդրե

Մեր հայրենիքը գնում է մեր ձեռքից, եկեք քրիստոնեաբար կանգնենք մեր հայրենիքի կողքին․ Անդրե

Մենք Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի համար ամենադժվար ու օրհասական օրերն ենք ապրում։

Այս մասին Լոս Անջելեսում կայացած հավաքի ժամանակ ասաց երգիչ Անդրեն։

«Ես չեմ հիշում ժամանակ, երբ այսքան պառակտված ենք եղել Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Ես հուսով եմ, որ վերջապես եկել է այն պահը, որ մենք պետք է ոտքի կանգնենք Աստծո կանչով ու վերացնենք այս ամեն ինչը, այս զազրախոսությունը, բամբասանքները։

Ես հասկանում եմ, որ շատերի համար այդ սուտ բամբասանքները հաճելի է լսել, բայց հոգևոր մարդկանց համար հաճո չէ այդ ամեն ինչը։ Մենք շատ ենք ասում՝ մենք քրիստոնյա ենք, եկեք լինենք այդ քրիստոնյան ու եկեք իսկապես կանգնենք մեր հայրենիքի կողքին, որը բոլորի աչքի առջև, ստի թագավորության շնորհիվ, գնում է մեր ձեռքից։

Ես հույս ունեմ, որ նորից կտեսնեմ այն բազմահազար հայությունը, որ տեսնում էի Հոլիվուդում ամեն տարի ապրիլի 24-ին։ Ես հասկանում եմ, որ շատերին կոտրել են, շատերին թալանել են, խաբել են, գումարներ են կորզել ու այդ մարդիկ հիասթափված են, բայց որևէ մեկս չենք կարող առանց հայրենիք ու առանց Աստված»,- ասաց երգիչը։

  • Կիսվել: