երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ամփոփվել են Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի արդյունավետ օգտագործման մրցույթի նախաորակավորման փուլի արդյունքները

Ամփոփվել են Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի արդյունավետ օգտագործման մրցույթի նախաորակավորման փուլի արդյունքները

Ավարտվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի գնահատման գործընթացը։ Մրցույթը վերաբերում էր Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը։

Ներկայացված 13 հայտերն ուսումնասիրվել են մրցույթի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նախաորակավորման փուլը հաղթահարել են հետևյալ 12 միջազգային և տեղական ընկերությունները․

  1. Վերիտաս Բրաուն» ՍՊԸ («Veritas Brown» LLC), միջազգային «Cushman & Wakefield» ընկերության կողմից լիցենզավորված
  2. «Դիգնիսի», «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ , «Խաչատուրյան Ժաննա Արթուրի» ԱՁ կոնսորցիում («Dignisi», «BSC» Business Support Center LLC & «Zhanna Khachaturian» I/E consortium)
  3. «Ակցեռն Ալֆա» ՍՊԸ («Akcern-Alfa» LLC)
  4. «ՖԻՄ» ՍՊԸ («FYM» LLC)
  5. «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ («BDO Advisory» CJSC)
  6. «Անկախ գնահատողների ակումբ» ԻԿ և «Նինո Բերայա» ԱՁ կոնսորցիում («Independent Valuers Club» SRO & «Nino Beraia» I/E consortium)
  7. «Համաշխարհային Առևտրի Կենտրոն Երևան», «Օրգ Ուրբանիզմ Ընդ Արքիթեքչր» և «Ցապենկովա Լյուբով» ԱՁ կոնսորցիում («World Trade Center Yerevan» CJSC, «Org Urbanism & Architecture BV» & «Tsapenkova Liubov» P/E consortium)
  8. «ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ («GP Management Advisory» LLC), համագործակցում է միջազգային «Мoore Hungary» ընկերության հետ 

 

  1. «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ («Ernst & Young» CJSC)
  2. «Ամերիա-Սթրթջի-Նոմոս Դիվելոփմենթ-Դ-Արվեստանոց Խումբ» կոնսորցիում («Ameria» CJSC, «Strtgy» LLC, «Nomos Development» & «D-Arvestanots» LLC consortium)
  3. «Գրանդ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ («Grand Thornton Consulting» CJSC)
  4. «Քոլիերս Ջորջիա» ՍՊԸ («Colliers Georgia» LLC)

Նախաորակավորման փուլը հաղթահարած ընկերություններն արդեն իրավունք կստանան մասնակցելու մրցույթի հիմնական՝ երկու փուլով ընթացող գործընթացին։

Հիշեցնենք՝ մրցույթի շրջանակում նախատեսվում է իրականացնել գույքի համապարփակ վերլուծություն և ներկայացնել մասնագիտական եզրակացություն:

Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունեին այն կազմակերպությունները, որոնք նախկինում իրականացրել են առնվազն մեկ համանման նախագիծ։

  • Կիսվել: