Դոնալդ Թրամփը հոգնել և հիասթափված է Ուկրաինայից, նա հրադադար է ցանկանում. Սպիտակ տան խոսնակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել և հիասթափված է Ուկրաինայից: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը:
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը, մասնավորապես, ասել է, որ նախագահը և նրա թիմը հսկայական ջանքեր են գործադրել՝ լուծելու այս շատ բարդ պատերազմը, որը սկսվել է նախորդ վարչակազմի թուլության պատճառով:
Նա նաև հավելել է, որ Թրամփը ցանկանում է հրադադար և հակամարտության կարգավորում: