հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՇՄՆ-ն արձագանքել է այսօր Երևան-Սևան ավտոճանապարհը փակած ձկնորսների պահանջին

ՇՄՆ-ն արձագանքել է այսօր Երևան-Սևան ավտոճանապարհը փակած ձկնորսների պահանջին

Շրջակա միջավայրի նախարարությունը, անդրադառնալով այսօր Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների՝  սիգ որսալու արգելքի դեմ բողոքին, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
 
"Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։
 
Հիշեցնենք, որ՝ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
 
 Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
 
Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգ։"

  • Կիսվել: