կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Շիրակի նախկին մարզպետը կզբաղեցնի Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը

Շիրակի նախկին մարզպետը կզբաղեցնի Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել է առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։

՛՛Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից , ընդունել եմ առաջարկը։

Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: