ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հովիտ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 23 անկած խոշոր և մանր եղջերավոր կենդանի է հայտնաբերվել

Հովիտ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 23 անկած խոշոր և մանր եղջերավոր կենդանի է հայտնաբերվել

Հուլիսի 26-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից անասնագոմում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 07:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր:

Անասնագոմում հայտնաբերվել է 23 անկած խոշոր և մանր եղջերավոր կենդանի:

Փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 7 խոշոր և մանր եղջերավոր կենդանի, ինչպես նաև անկած կենդանիներին:

Փրկարարներն իրականացրել են

  • Կիսվել: