երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՔՊ-ականների դեմ կոմպրոմատներ չկան. ՔՊ-ն ամուր է եւ թիմային է գործում. Բաքոյանը' Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու մասին

ՔՊ-ականների դեմ կոմպրոմատներ չկան. ՔՊ-ն ամուր է եւ թիմային է գործում. Բաքոյանը' Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու մասին

Մեր ծանոթությունը Վազգեն Գալստանյանի հետ եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որտեղ հավանաբար, 2-3 օր մենք հանդիպել են Ղարաբաղում. Դրանից հետո իմ կողմից զանգ է եղել՝ հասկանալու համար, եթե ինքը այդ հատվածներում է, արդյոք հնարավոր է տալ տեղեկություն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Հարցին՝ իր հանդեպ ՔՊ-ում ճնշումներ չեն եղե՞լ, երբ Բագրատ Սրբազանը տվել է իր անունը, նա պատասխանեց. «Դուք լուրջ եք ասո՞ւմ, որ ՔՊ-ում կարող են ճնշումներ լինել: Այսքան ժամանակ ե՞րբ է նման բան եղել: Հարցն ինքը անհեթեթ է, նման բան չի կարող լինել»:

Նա հերքեց Բագրատ Սրբազանի հայտարարությունը, որ եզդիական համայնքը եւս միացել է իրենց շարժմանը. «Չի կարող մեր համայնքը միանալ ձեր ասած մարդու շարժմանը: Համայնքից կարող են լինել անհատներ, որոնք կարող են ունենալ քաղաքական այդպիսի կողմնորոշում, գնան միանան: Իսկ եթե որեւէ մեկը կմտածի, որ իմ համայնքի անունից կարող է նման հայտարարություն անել, ես ձեզ ասում եմ, որ նման ճշմարտություն գոյություն չունի եւ չի կարող ունենալ: Հետեւաբար, կհորդորեմ, կոչ կանեմ իմ հմայնքի անունից որեւէ մեկը նման հայտարարություն չանի, այդ թվում համայնքի այն ներկայացուցիչները, որոնք միացել են այդ երթին»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ ՔՊ-ական պատգամավորների վրա կան կոմպրոմատներ, դրա համար էլ իշխանությունը կարողանում է պահել նրանց եւ չթողնել, որ միանան շարժմանը, Բաքոյանն ասաց. «Չի կարող որեւէ կոմպրոմատ լինել եւ որեւէ կոմպրոմատով փորձեն ՔՊ-ական պատգամավորներին դեպի իրենց տանել: Նման բան չկա: ՔՊ խմբակցությունը բավականին ամուր է, մեկ միլիմետրի շեղում չի կարող մեր խմբակցությունում լինել: ՔՊ-ն այս պահին բավականին ամուր է եւ բավականին թիմային է գործում»:

  • Կիսվել: