շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել գործնական քայլերի՝ ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը. Բաքոյան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել գործնական քայլերի՝ ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը. Բաքոյան

Այսօր թուրքական օդուժը հարվածել է Շանգալի կենտրոնում գտնվող մեքենային, որի հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը, իսկ երեք մարդ վիրավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:

՛՛Ինչպես տեղեկանում ենք Շանգալի պաշտպանության հրամանատարության տարածած հայտարարությունից, հրամանատար Սայիդ Խդըր Հասանը և նրա քրոջ որդին ՝ մարտիկ Իսա Խուդեդան, զոհվել են հարձակման հետևանքով, իսկ երեք խաղաղ բնակիչներ Քասիմ Սիմոն, Շամիր Աբբաս Բերչեսն և Միրզա Ալին, վիրավորվել են:
 
Եզդի ժողովրդի դեմ ուղղված այսօրինակ հարձակման միջոցով, որն առաջին դեպքը չէ, թուրքական պետությունը փորձում է շարունակել իր ցեղասպանական գործողություններն ու քայլերը:
 
Այս հարձակումը ըստ էության ուղղված էր եզդի ժողովրդի ինքնապաշտպանության և ինքնակառավարման հիմնարար իրավունքի և ազատության դեմ: Մեծ հրամանատար Սայիդի սպանությունը անպատասխան չի մնա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ՝ անտարբեր չմնալ և դիմել գործնական քայլերի` ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը և խաղաղ կյանքը ու կանխարգելելու ժողովրդի անվտանգության դեմ ուղղված գործողությունները` բացառելով ապագայում դրանց կրկնությունը՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: