Իրանի ափերի մոտ թուրքական նավ է խորտակվել
Թուրքական «Lora Shipping» ընկերությանը պատկանող «Luni» բեռնատար նավն Իրանի ափերի մոտ խորտակվել է:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանի «Բանդեր Աբբաս» նավահանգստի մոտ։
Ինչպես հաղորդվում է՝ իրանցի փրկարարները տարհանել են անձնակազմի բոլոր 23 անդամներին։
Նրանց տեղափոխել են մոտակա Ղեշմ կղզի։
Աղբյուրները հայտնում են, որ 1994 թվականին կառուցված նավում ճեղքեր են առաջացել, ինչի հետևանքով նավում սկսել է ջուր լցվել։ Այնուհետև այն երկու մասի է բաժանվել և խորտակվել։
Վարկածներից մեկի համաձայն` նավը բախվել է մեկ այլ նավի, մյուսի համաձայն՝ պայթել է լողացող ականի վրա։


