երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 
 
Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով:
 
Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը:
 
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին և 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
 
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումը տարածաշրջանում առաջին անգամ է ցուցադրվելու՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը:

  • Կիսվել: