երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի թռիչքաձև ավելացումն դժգոհություններ է առաջացրել. Թադևոս Ավետիսյան

Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի թռիչքաձև ավելացումն դժգոհություններ է առաջացրել. Թադևոս Ավետիսյան

Շինթույլտվությունների ոլորտում  պետական տուրքերի թռիչքաձև ավելացումը որոշակի էական և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ խնդիրը միայն կառուցապատողներին չի վերաբերում, այլ նաև բնակարնային ապահովման խնդիրն է առաջ գալիս։

«Այդ տուրքերն ուղիղ, եթե չասեմ՝ ԱԱՀ իրենց ազդեցությունը թողնում են նաև շինարարության ծախսերի ու վաճառքի գնի վրա։ Այստեղ պետք է քննարկվի՝ ի՞նչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում, պետական տուրքերի բարձրացման ի՞նչ ռազմավարություն կա, եթե կա այդպիսին՝ ինչպե՞ս են տուրքերի չափերը որոշվում, ինչքանո՞վ են հիմանվոր, ունե՞ն ֆիսկալ բնույթ, թե՞ որոշակիորեն նաև կարգավորում են շուկան»,-ասաց նա։  

Ավետիսյանը նշեց, որ կառուցապատողները հաշվարկներ են ներկայացրել, և երբ դիտարկում են հաշվարկները և շահութաբերության հաշվարկը, լուրջ խնդիրների է հանգում։ 

Նշենք, որ կառուցապատողները բարձրաձայնում են, որ  Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումները կառուցապատողների համար կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։

  • Կիսվել: