շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր

Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota Corolla», «Hyundai Sonata» և 2 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան հարկայինի և Ոստիկանության ակադեմիայի աշխատակիցներ:  

  • Կիսվել: