ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է. մեքենան հեռացել է

Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է. մեքենան հեռացել է

Հուլիսի 2-ին, ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան (դեպքի վայրում չի գտնվում) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են պոկված լարեր և արտահոսած վառելիքի հետքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շրջվել է փայտե սյունը, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սյունը տեղափոխել են անվտանգ տարածք։

  • Կիսվել: