կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շենգավիթի ոստիկանները խուզարկությամբ հրազեն ու ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Շենգավիթի ոստիկանները խուզարկությամբ հրազեն ու ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկել են մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։

Խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դեղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: