Շարժական պատվաստումային գործընթացը կշարունակվի Կապանի մի քանի բնակավայրերում
Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի արտագնա շարժական պատվաստումային խումբը երեկ Սյունիքի մարզի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան բնակավայրերում էր։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ։

Շարժական պատվաստումային գործընթացը շարունակվելու է Կապան խոշորացված համայնքի հետևյալ բնակավայրերում .
գ. Եղեգ ֊ նոյեմբերի 23՝ ժամը 13։00,
գ. Սևաքար ֊ նոյեմբերի 25՝ ժամը 13։00,
գ. Չափնի, Կաղնուտ ֊ նոյեմբերի 27՝ ժամը 13։00։