կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շարունակվում է Վեդի համայնքի փողոցների ջրագծերի վերակառուցումը

Շարունակվում է Վեդի համայնքի փողոցների ջրագծերի վերակառուցումը

«Արարատի մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակմ շարունակվում է Վեդի համայնքի փողոցների ջրագծերի վերակառուցումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերությունը:

Նախատեսված 2900 գծամետրից արդեն տեղադրվել են շուրջ 1700 մետր ընդհանուր երկարությամբ 63-160 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարեր:

Զուգահեռ այդ ջրագծերից անհատական միացումներ են տրվում դեպի հարակից սեփական տներ, որոնց մուտքին նախատեսվում է մոնտաժել մոտ 150 դիտահորեր՝ բաժանորդների ջրաչափերի տեղադրման համար:

Աշխատանքների ավարտին Վեդի քաղաքի այս հատվածներում ևս կբարելավվի ջրամատակարարումը:

 

  • Կիսվել: