հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շան կծելու հետևանքով բուժումը շարունակող երեխայի վիճակը գնահատվում է կայուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Շան կծելու հետևանքով բուժումը շարունակող երեխայի վիճակը գնահատվում է կայուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հայտնում են ԲԿ-ից:

՛՛Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։

Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն:

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: