շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»

Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Եվ ահա ստի համար հատուցեց իր պաշտոնով։

Իսկ շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցո՞ւմ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Թերեւս՝ ոչ, քանզի Հակոբ Սիմիդյանը ևս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված ներքոնշյալ փաստաթղթերում առկա աշխատանքների կազմակերպումը և կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծել է, քանզի աշխատանքները ժամանակին ավարտելու կանխատեսումը դարձել է ակնհայտ անհնար։ Բայց այս դեպքում՝ չեն աշխատում ՔՊ-ականները՝ հատուցում է մեր ազգային հարստություն Սևանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: