կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սեպտեմբերի 12-ից հայտեր կընդունվեն 2024-2025թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

Սեպտեմբերի 12-ից հայտեր կընդունվեն 2024-2025թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2023-2024թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:

 

Միջոցառմանը ներկա էին նաև «Չիվնինգի» շրջանավարտներ, ովքեր եկել էին շնորհավորելու նորեկներին և տոնելու «Չիվնինգի» 40-րդ տարեդարձը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը։  

IMG_3175.JPG (1.88 MB)

 

Դեսպանը նաև հավաստագրեր հանձնեց այս տարվա չորս հաջողակ կրթաթոշակառուներին: Նա ասաց․ «40 տարվա ընթացքում «Չիվնինգը» կերտել է ավելի քան 55000 շրջանավարտների համաշխարհային ցանց, որի անդամները դրական փոփոխություններ են ստեղծում իրենց համայնքներում և աշխարհում: «Չիվնինգի» այս հսկայական ընտանիքի մաս են կազմում շուրջ 200 հայեր: Այսօր ես շնորհավորում եմ այս հրաշալի քառյակին, ովքեր միացել են նրանց և «Չիվնինգ» կրթաթոշակի շնորհիվ ուսանելու են բրիտանական լավագույն համալսարաններում: Հաջողություն եմ մաղթում կյանքի այս նոր փուլում և հուսով եմ, որ Բրիտանիայում ձեռք բերած փորձն ու գիտելիքները նրանք կծառայեցնեն ի նպաստ Հայաստանի զարգացման»:

 

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման  նախարարության ու գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար։

IMG_3185.JPG (1.18 MB)

 

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 200 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

  • Կիսվել: