ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրականի ու պաշտոնյայի վեճը

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրականի ու պաշտոնյայի վեճը

Օրենքը չեն հարգում, տարբեր պատճառաբանություններ ունեն, բայց պետք է հարգենք բոլորս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը՝ անդրադառնալով փողոցային առևտրին և առևտրականներին:

Առևտրականներից մեկն էլ լրագրողներին բողոքեց, թե ձկները տարել են, ասում են՝ եկե՛ք, քաղաքապետարան տարեք:

Գյուրզադյանը հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ են առևտրականին զգուշացրել, որ պետք է փողոցում վաճառք չիրականացնի:

Առևտրականն արձագանքեց, որ այլևս փողոցում առևտուր չի իրականացնի. «Իմ անունը Գառնիկ է, վարդենիսցի տղա եմ, երկու հատ էլ տղա ունեմ, երկիր կպահեն, կուզես՝ զանգե՞մ Սասուն Միքաելյանին, զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է»:

Արձագանքելով Արամ Գյուրզադյանն ասաց. «Ում ուզում ես՝ զանգի, հաստատ համոզված եղիր, որ պարոն Միքաելյանը քեզ հորդորելու է, որ պահես օրենքը, ամեն մեկս սիրենք մեր քաղաքը, երկիրը: Աշխատանք չունես, քեզ աշխատանք ենք առաջարկում, Կանաչապատման հիմնարկում արի աշխատի»:

Քաղաքացին, որը ձուկ էր վաճառում փողոցում, ասաց, որ «ռեմոնտչիկ» տղա է, Գյուրզադյանն էլ պատասխանեց. «Դե գնա ռեմոնտ արա, խի՞ ես եկել ձուկ ծախում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակում է. քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ ոստիկանների հետ շրջում են մայրաքաղաքի տարբեր փողոցներով և առգրավում առևտրականների ապրանքը:

  • Կիսվել: