Սամվել Կարապետյանի դուստրը Ֆրանսիայում կառավարության հրավերով հանդիպել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը Ֆրանսիայի կառավարության հրավերով այցելել է Փարիզ:
Նշենք, որ ֆրանսիական «Institut Choiseul» վերլուծական կենտրոնը նրան նշել է 100 երիտասարդ տնտեսական առաջնորդների վարկանշային ցանկում:
Հրավերի հիմնական նպատակը Ռուսաստանից երիտասարդ առաջնորդների մասնակցությունն է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փորձի փոխանակման համար նախատեսված ծրագրին:
Կարապետյանը, ինչպես նաև ծրագրի մյուս մասնակիցները հանդիպել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և ԱԳՆ նախարար Ժան-Իվոմ լե Դրիանի հետ: