շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ

ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը, գրում է ermenihaber.am-ը:

Մի շարք կոնգրեսականներ, սակայն, դեմ են վաճառքին՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2019-ին Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք սպառնալիք են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների և հատկապես «F-35 ծրագրի» անվտանգության համար։

Հաղորդվում է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է առաջ մղել ավիաշարժիրների վաճառքի գործընթացը մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Խոսքը «General Electric» ընկերության արտադրած ռեակտիվ շարժիչների մասին է, որոնք նախատեսվում է օգտագործել Թուրքիայի ազգային «KAAN» կործանիչներում։ KAAN-ը համարվում է Թուրքիայի ռազմակկան արդյունաբերության կարևորագույն նախագծերից մեկը, որի նպատակն է նվազեցնել արտաքին կախվածությունը։

Reuters-ի տեղեկություններով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից մի քանիսը նախազգուշացրել են, որ կարող են իրավական քայլեր ձեռնարկել՝ շարժիչների վաճառքը կասեցնելու նպատակով։

  • Կիսվել: